Լուրեր

Մարզերի տասը ՀՀԿ տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները հաշվետվություններ են ներկայացրել ՀՀԿ Գործադիր մարմնին

23.03.2018

ՀՀԿ կանոնադրության համաձայն կուսակցության կենտրոնական գրասենյակում ՀՀ մարզերի տասը ՀՀԿ տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները հաշվետվություններ են ներկայացրել ՀՀԿ գործադիր մարմնին:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կուսակցության  նախագահի տեղակալ, ՀՀԿ ավագների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

ՀՀ մարզերի ՀՀԿ տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրեցին հաշվետու ժամանակաշրջանում  (2017 թ.-ի մարտից մինչ օրս) կատարած աշխատանքները՝ ՀՀԿ անդամագրման, վերահաշվառման, ԱԺ և ՏԻՄ ընտրությունների, կուսակցական միջոցառումների կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:

Կատարված աշխատանքները ընդունվեցին ի գիտություն: Խորհրդակցության ընթացքում կարևորվեցին Կուսակցության յուրաքանչյուր անդամի հետ տարվող աշխատանքները ու հասարակական ակտիվ գործունեությունը: Նշվեցին առկա խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները: Հանդիպման վերջում խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև 2018թ. անելիքներն ու առաջիկա աշխատանքային ծրագրերը:

 

← Վերադառնալ ցուցակին