Լուրեր

Միջոցառում` նվիրված կանանց միամսյակին և Սուրբ Հարության տոնին

29.03.2018

 Հայատանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը և Նոր Նորքի տարածքային կազմակերպության կանանց խորհուրդը կազմակերպել էին միջոցառում` նվիրված կանանց միամսյակին և Սուրբ հարության տոնին ընդառաջ: Ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին կին արվեստագետների և նրանց սաների աշխատանքները, որոնք գարնան վառ գույներով և գեղագիտական բարձրարվեստ կատարմամբ հիացրեցին ցուցահանդեսի այցելուներին: Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ, պարային համույթների, անհատ կատարողների ուժերով: Հնչեցին երգեր նվիրված մայրությանը և հայրենիքին: Մասնակիցները շնորհավորեցին ներկա գտնվող կանանց, մայրերին, տատիկներին:


    

Միջոցառման ավարտին շնորհավորական խոսքով ներկաներին ողջունեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության կանանց խորհրդի նախագահ, Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:

  

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ` Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանը, Ջեմմա Բաղդասարյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը և ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, պատվավոր հյուրեր:

← Վերադառնալ ցուցակին