Լուրեր

Սումգայիթից 30 տարի անց

05.04.2018

 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհրդի անդամները նախաձեռնել էին «Սումգայիթից 30 տարի անց» խորագրով քննարկումը: ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը հանդես է եկել բացման խոսքով, ապա խոսքը փոխանցել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն՝ Լարիսա Ալավերդյանին, որը ներկայացրել է Սումգայիթյան ջարդերի պատասխանատվության իրավական հիմքերը: Ելույթով հանդես է եկել նաև Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող՝ Մարիամ Ավագյանը, որը ներկայացրել է «Ադրբեջանը ԽՍՀ-ից հայ փախստականների և ՀԽՍՀ-ն լքած ադրբեջանցի փախստականների կարգավիճակների անհամաչափությունը»: Քննարկումից հետո տեղի է ունեցել հարց և պատասխան, որի ընթացում երիտասարդներին հուզող բոլոր հարցերին փորձագետները տվել են սպառիչ պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին