Լուրեր

Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ

17.04.2018

 Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ՀՀ վարչապետ է ընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը. նրա օգտին կողմ է քվեարկել 77,  դեմ` 17 պատգամավոր:

Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր իշխող կոալիցիան՝ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները:

Ըստ Սահմանադրության՝ Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է  Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը. «Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»,- նշված է հրամանագրում:

← Վերադառնալ ցուցակին