Լուրեր

«Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին». Շարմազանով

06.03.2019

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կախարդական փայտիկը վերջնականապես լքել է Փաշինյանին:

 
Երկու օրից լրանում է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու 10 ամիսը: Փորձենք փաստերով համադրել՝ ինչ է խոստացել և ինչ է իրականացրել այս 10 ամսում:
 
 
10 ամիս առաջ իր ելույթներում Նիկոլը խոստանում էր թռիչքային զարգացում, աղքատության կտրուկ նվազում, աշխատատեղերի ստեղծում, արդարադատության իրականացում, արտաքին հպարտ քաղաքականություն, քաղաքական վենդետայի բացառում և այդպես շարունակ:
 
Այդ ամենին էլ հասնելու էր կախարդական փայտիկով:
 
10 ամիս անց արձանագրում ենք…
 
Ոչ միայն թռիչքային զարգացում չկա, այլ տնտեսությունը գահավիժում է:
 
Մարդկանց աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլ հազավոր քաղաքացիներ զրկվել են աշխատանքից:
 
Մեծ-մեծ խոսում ու ներդրումային բում էր խոստանում Փաշինյանը: Ու՞ր են էդ խոստացված ներդրումներդ: Էլի չկա:
 
Կարմիր գծերի և տեսախցիկների մասին արդեն մոռացել է:
 
Եվ սա Փաշինյանի չիրականացրած խոստումների շարքի ընդամենը մի փոքր հատվածն է:
 
Փոխարենը, կտրուկ ավելացել են Փաշինյանի աննպատակ և անարդյունավետ վոյաժներն ու նրա ռեժիմի կողմից բեմադրված անհաջող տեսարանները:
 

← Վերադառնալ ցուցակին