Լուրեր
«Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց
25.03.2019
							Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի hիմնական դասընթացի չորրորդ հոսքի ընդունելություն։
Ուսումնառության տևողությունն է 4 ամիս ։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։ 
Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները.
•	Տարիքը՝  18-ից 40 տարեկան
•	Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ)
•	Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն կամ կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն
Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։
Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
Դիմումի փաթեթը ներառում է.
•	Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով https://goo.gl/forms/Dkn9MqaLyEAySV7y1 )
•	Ինքնակենսագրություն (CV)
•	անձնագրի էլեկտրոնային պատճեն
•	կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից)
•	ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության եւ երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն
•	օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
•	կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում)
Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել  schoolrpa@gmail.com  էլեկտրոնային հասցեին: 
Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի մարտի 25-ը։
Դասընթացն հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր` առարկայական ներդիրով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին:
«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՊՐՈՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
