Լուրեր

«Ահաբեկչական ակտի մասնակիցներին կալանքից ազատելը Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության նկատմամբ». Էդուրադ Շարմազանով

16.04.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Այսօր ՀՀ Ոստիկանության օրն է: ՀՀ ոստիկան լինելը պատիվ է, կոչում և առաքելություն:

 
Նորաթուխ իշխանավորները ճոխ-ճոխ ճառեր ու կենացներ կասեն:
Դրանք գրոշ չարժեն, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք ՊՊԾ գնդի դեմ ահաբեկչական գործողության մասնակիցներին կալանքից ազատեցին:
 
Իմ կարծիքով՝ դա Հուդայի մատնության նման մի բան էր ոստիկանության ու պետության նկատմամբ:
 
Իմ հերոսը գնդապետ Վանոյանն է: 
Բարի ու անփորձանք ծառայություն տղերք:
 
Հ.Գ. Ի դեպ, վաղը Հուդայի մատնության ու դավաճանության չորեքշաբթին է:
Տեսնես՝ քանիսը գլխի կընկնեն, որ նաև իրենց օրն է:
 
Հ.Հ. Գ. Օտարերկրյա գործակալներից ի՞նչ կա»:

← Վերադառնալ ցուցակին