Լուրեր

«Ինչ են արել Էս մեր մտքի տիտանները». Գեղամ Պետրոսյան

27.04.2019

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մեր նոր իշխանությունները մեծ պաթոսով և հպարտությամբ հայտարարում են, որ ոստիկանների աշխատավարձը բարձրացրել են 20 %-ով, բայց մոռանում են, որ ոստիկանները այլմոլորակայիններ չեն ու ապրում են մեր կողքին , ոնց էլ չլինի ունենք ընկերներ ու բարեկամներ։ 
 
Ընկերներիցս մեկին շնորհավորում եմ, ասում՝ աշխատավարձդ ավելացել ա ասում ա՝ չէ հեչ էլ չի բարձրացել, այլ կրճատվել ա։ Հիմա նայեք ինչ են արել էս մեր մտքի տիտանները:
 
Աշխատավարձը նույնն ա մնացել, բայց տալիս են աշխատավարձի 20 % չափով պարգևավաճար, իսկ բարձրացումից առաջ ամեն 3 ամիսը մեկ ստացել են իրենց աշխատավարձի 100 %֊ի չափով պարգևավճար։ 
 
Հիմա ես չեմ դուք եք աշխատավարձը ավելացել ա, թե պակասել…»:

← Վերադառնալ ցուցակին