Լուրեր

ՀՀԿ ներկայացուցիչը մասնակցել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կողմից կազմակերպած «Օրենքի գերակայություն» ծրագիր-սեմինարներին

30.04.2019

Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում տեղի ունեցավ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կողմից կազմակերպած «Օրենքի գերակայություն» սեմինարին։

Ծրագրին մասնակցում էին տարբեր երկրների քաղաքական կուսակցություններից ավելի քան 15 երիտասարդներ, որոնց թվում կային նաև խորհրդարանի անդամներ։

Այս անգամ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր Սուրեն Ռուբենյանը : Ծրագրի շրջանակներում դասախոսություններ վարեցին ավելի քան 5 երկրների ներկայացուցիչներ։ 

Քննարկումներ եղան ինչպես միջազգային պետական իրավական համակարգերի շուրջ, այնպես էլ հակակոռուպցիոն մեխանիզմների, դրանց կիրառման և արդյունավետության վերաբերյալ։

Բացի դասախոսություններից ծրագիրը հագեցած էր նաև գործնական պարապմունքներով՝ խմբային վարժություններով, բանավեճերով եւ վերլուծություններով: 

Ծրագրի ավարտին երիտասարդ մասնակիցները  ստացան միջազգային «Քաղաքական անձնագրեր»՝ մասնակցության վկայականները:

 
 

← Վերադառնալ ցուցակին