Լուրեր

«Շնորհավոր Եռատոն եւ ազատություն Արցախի հերոսներին». Էդուարդ Շարմազանով

09.05.2019

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Շնորհավորում եմ փառապանծ Եռատոնի առթիվ: Մոսկվայի ու Ստալինգրադի հերոսների հետնորդները 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայկական Շուշին:
 
Փա՜ռք Մեծ Հայրենականի ու Արցախյան հերոսամարտերի հերոսներին:
 
Կեցցե՜ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու Սփյուռքի եռամիասնությունը:
 
Հ.Գ.
Ազատություն Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին ու Մանվել Գրիգորյանին»:

← Վերադառնալ ցուցակին