Լուրեր

«Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

12.05.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:
 
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին աղերսել զինադադար: 
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է «ուժն է ծնում իրավունքը» նժդեհյան իմաստության ճշմարտացիությունը:
 
Լինենք ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: 
Իսկ ուժեղ լինելու գրավականը ոչ թե հասարակության հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանումն է, այլ միասնականության քարոզը հանուն մեր համազգային իղձերի իրականացման:
 
Սեփական հայրենիքում հատվածականության քարոզն ու բաժանարար գծերի քաշումը պետք է նետվի պատմության աղբանոցը»:
 

← Վերադառնալ ցուցակին