Լուրեր

Պատերազմական խրոնիկա. կադրեր առաջնագծից

13.05.2019

ՀՀ երրոդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է արել եւ տեսանյութ տեղադրել Սերժ Սարգսյանի եւ Մոնթե Մելքոնյանի մասնակցությամբ առաջնագծից.

 
«Պատերազմական խրոնիկա: Կադրեր առաջնագծից:
1992թ., Արցախ, Մարտունի:
 
Կադրերում երևացող` առաջնագծում կանգնած հրամանատարներից երկուսին ավելի ուշ շնորհվելու էր Արցախի հերոսի կոչում:
 
Իսկ տարիներ հետո, 2019թ. մայիսի 12-ին, նրանցից մեկը նույն այդ վայր հերթական այցին գլուխ էր խոնարհելու իր մարտական ընկերոջ և իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած բոլոր հերոս տղաների հիշատակի առջև ու դառնությամբ, ափսոսանքով նշեր. «Այս փայլուն տղաներն ափսոս, ափսոս, որ զոհվեցին, որովհետև նրանցից շատերն առաջնորդներ էին, նրանցից շատ-շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և նրանք նաև հիմա կարող էին շատ մեծ օգտակարություն բերել մեր երկրին»:
 
Կարող էին: Հազար ափսոս: Իսկ հայրենիքն այսօր, ոչ պակաս, քան այն ժամանակ, այս որակներով զավակների կարիքն ունի»:
 

← Վերադառնալ ցուցակին