Լուրեր

Ընդդիմադիր կուսակցությունների ցանկը գլխավորում է ՀՀԿ-ն, ընդդիմադիր գործիչներից առաջատարը Էդուարդ Շարմազանովն է. Gallup

15.05.2019

Նախկին իշխանական Հանրապետական կուսակցությունը գլխավորել է  ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ցանկը: Այս մասին հայտնել է «Gallup International»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ լրագրողներին ներկայացնելով վերջին` 2019թ  ապրիլի 30-ից մայիսի 9-ը կատարված հետազոտության արդյունքները

 
 Հարցմանը մասնակցել են 1108  չափահաս քաղաքացիներ, ինչպես  Երևանում, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում:
 
Նավասարդյանի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցները գնահատել են ընդդիմադիր ուժերին հինգ բալանոց համակարգով:
 
«Ընդդիմադիր ուժերի վարկանիշային սանդղակը գլխավորել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝, միջինը 3.8 բալ, որին հաջորդում է «Լուսավոր Հայաստան»-ը՝ 3.3 բալ, ՀՅԴ-ն 3.2 բալ, ԲՀԿ-ն՝ 3.1 բալ »,-նշել է Նավասարդյանը:
 
Ընդդիմադիր քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  4 բալ:
 
Հարցված քաղաքացիների 15.3%-ը կարծում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: 8.2%ը քաղբանտարկյալ է համարում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2.4%-ը՝ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

← Վերադառնալ ցուցակին