Լուրեր

«Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ». Էդուարդ Շարմազանով

21.05.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Քաղաքական և մասնավորապես պետական գործչի համար խոսքը ուժ պետք է լինի,որը հիմնված է փաստերի,տրամաբանության,սառը դատողության և պետականամետության վրա:
 
Բայց արի ու տես՝ մեր երկրում ղեկավարի խոսքը վեր է ածվել անլրջության, գոռգոռոցների, ճղճղոցների:
 
Փաշինյանը պետության անպատասխանատու կառավարումը շփոթել է իր լրագրողական հոդվածների հետ,ասելն էլ’ հո անել չէ:
 
Հայտարարում է օտարերկրյա գործակալների մասին ու այնպիսի տպավորություն է,թե ուժայիններն էլ լուրջ չեն ընդունում նրա ասածները, «դե բան ա ,ասել ա էլի» տրամաբանությամբ:
 
Երեկ հայտարարեց դավադիր պատերազմով հող հանձնող ուժերի մասին ու էլի որևէ հիմք, իսկ հետևանք’ առավել ևս չկա:
 
Ողբերգություն է, երբ ղեկավարդ մանկամիտ է:
 
Փաշինյանը պետք է հեռանա: 
Օր ավել նրա կառավարումը ծանր է նստելու մեր պետականության համար:
 
Հ.Գ.
Իսկ նրանց, ովքեր թերագնահատում են Փաշինյանի վնասակար գործունեությունը պետության նկատմամբ’ հիշեցնեմ Ֆրանկլին Ռուզվելտի խոսքերը. «Վտանգավոր է թերագնահատել մի մարդու,որը գերագնահատում է ինքն իրեն» »:

← Վերադառնալ ցուցակին