Լուրեր

Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն». Աշոտյանը՝ Փաշինյանին

24.05.2019

ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստացվում է հրեշավոր կոնսեսուս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև, որ եթե պատերազմ լինի մեղավորն Արցախն է։ Դուք հո հիվա՞նդ չեք։

 
Ո՞նց կարելի է նման կարճամիտ, անգրագետ քաղաքական «կոզրներ» տալ քո թշնամուն։
 
Եթե կան այդ մարդիկ, բռնի՛ր, պատժի՛ր։
 
Եթե կան, չես կարողանում, ուրեմն դու քո տեղում չես, իսկ եթե չկան ու նման բաներ ես խոսում, դու պատասխան ես տալու և՛ օրենքի, և՛ պատմության առջև»։

← Վերադառնալ ցուցակին