Լուրեր

«Ժողովրդի կյանքը բարելավեք, ոչ թե հիմա էլ մատ թափ տվեք դատական իշխանության վրա».Գեղամ Պետրոսյան

24.05.2019

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը , հետևելով իր շեֆ Փաշինյանի օրինակին, միջամտում է դատական իշխանությանն ու ճնշում բանեցնում, թե պետք է Սահմանադրական դատարանի ու ԲԴԽ նախագահները հրաժարական տան։
 
Փաստորեն սրանք Հայաստանը շփոթել են ֆաշիստականան Գերմանիայի հետ, իսկ Փաշինյանին էլ՝ Հիտլերի հետ։
 
Ժողովրդի կյանքը բարելավեք, ոչ թե հիմա էլ մատ թափ տվեք դատական իշխանության վրա։ Շանտաժով ու սպառնալիքով դուք չեմպիոն եք, իսկ սուտ խոստումներ տալով՝ հավերժ չեմպիոն»:

← Վերադառնալ ցուցակին