Լուրեր

Հունիսի 23-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Չարենցավանում էր

24.06.2019

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ հունիսի 23-ին Չարենցավանում անցկացվեց մարզական միջոցառում:

Միջոցառմանը մասնակցեցին Չարենցավանի և հարակից գյուղերի 8 հավաքական թիմեր, որոնք իրենց ուժերը չափեցին ֆուտբոլ, ձեռքի ուժ և կշռաքարի բարձրացում մարզաձևերում:

Մարզիկների թիվն անցնում էր 100-ը:

Միջոցառման մասնակից թիմերն ու անհատ մարզիկները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով, պատվոգրերով, հուշանվերներով, մարզահագուստով և գնդակներով: 

 

← Վերադառնալ ցուցակին