Լուրեր

«Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը». Արտակ Զաքարյան

27.06.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ:
 
Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ են ունենալու, փոխվում են նաև դերակատարներն ու ազդեցության գոտիները: Գերտերությունների շահերը բազմաշերտ են և թաքանահարույց: Խիստ հետևողական պետք է լինել, և պատրաստ ցանկացած անակնկալ զարգացումների, որոնք նաև կարող են անսպասելի մարտահրավերներ բերել մեզ համար:
 
Նմանատիպ իրավիճակներում մենք "պրիմիտիվ պետության" կարող ենք վերածվել, որի շահերը կարող են նույնիսկ անտեսված ու անկարևոր համարվել: Արտաքին քաղաքականության մեջ չի կարելի կորցնել սեփական շահերի համակարգում ազդեցության գործոն լինելու հանգամանքը: Այլապես օտարի շահերի գեներացիայից կարող ենք չօգտվել, իսկ փոխարենը՝ հետևանքներից տուժվել: 20-րդ դարի մեր պատմության դասերը պետք է լավ սովորել, ու չգայթակղվել "заграница нам поможет" օստապբենդերյան սկզբունքով»:

← Վերադառնալ ցուցակին