Լուրեր
«Դա խայտառակություն և ոտնձգություն է ավանդական արժեքների վրա». Էդուարդ Շարմազանով
05.07.2019
«Հանրապետական կուսակցության իշխանության օրոք Ստամբուլյան կոնվենցիան օրկարգ չի մտել»,- այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը․
«Այո ստորագրվել է, ինչպես ստորագրել են ԵՄ բազմաթիվ երկրներ, որոնք չեն վավերացրել՝ ո՛չ մեծ Բրիտանիան է վավերացրել, ո՛չ Հունաստանն է վավերացրել, ո՛չ Խորվաթիան է վավերացրել։ Միգուցե ստորագրել են, որ մենք մեր պատրաստակամությունը ընդդեմ բռնության և բռնության դատապարտման գործընթացին հայտարարենք որպես պետություն, բայց մենք ընտանեկան բռնության դեմ օրենսդրական փաթեթ ենք մշակել, իմիջայլոց նախնական փաթեթը խայտառակություն էր։ Մենք ՀՅԴ և ԲՀԿ մեր գործընկերների, ազգային մեր գործիչների ՀԿ-ների օժանդակությամբ մեզ հաջողվեց օրենսդրական փաթեթի մեջ դնել ավանդական արժեքների գաղափարը և թեզը»,- հավելեց Շարմազանովը։
Շարմազանովի պնդմամաբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը խայտառակություն է և ոտնձգություն ավանդական արժեքների վրա։
Մանրամասն՝ տեսանյութում:
hraparak.am