Լուրեր

«Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով

26.07.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հարգելի մտահոգներ, հիշո՞ւմ եք, Նիկոլն ու «Նիկոլի վկաները» ինչ ջերմեռանդությամբ հայտարարում էին, որ արտագաղթի փոխարեն ներգաղթ է լինելու եւ շատ շուտով հայ ժողովրդի զավակները՝ ոգեւորված Նիկոլի «հեղափոխությամբ», իրար հերթ չտալով՝ հազարներով վերադառնալու են Հայաստան ու «հետ է պտտվելու արտագաղթի անիվը»:
 
Անցել է մեկ տարուց ավելի: Հիշո՞ւմ եք՝ Նիկոլն ասում էր՝ ՀՀԿ-ն պետք է պառլամենտում չլինի, որպեսզի երկիրը «թռիչքաձեւ զարգանա»: Նիկոլի «կախարդական փայտիկի» մասին արդեն ինքն էլ է մոռացել: Չաշխատեց՝ ոչ ներգաղթ կա, ոչ ներդրում:
 
Միայն 2019թ. հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 49 000, իսկ 2019թ. հունվար-ապրիլին՝ Ռուսաստան է արտագաղթել 12. 800 ՀՀ քաղաքացի:
 
Ուշադրություն, 2018թ. նույն ժամանակահատվածում այս թիվը 4900 է: Սա միայն Հայաստանից ՌԴ արտագաղթի թիվն է:
 
Փաշինյանի բլեֆների անիվը հետ չի պտտվում, վերջ չկա ... Նիկոլը արձակուրդն է վայելում, իսկ արտագաղթը շարունակվում է»:

← Վերադառնալ ցուցակին