Լուրեր

«ՀՀԿ-ն կա և մնում է իրական ընդիմություն». Գեորգի Գաբրիելյան

29.07.2019

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խոսքս մի քանի «քաղաքական» գործիչների և վաճառված ակտիվիստների մասին է, ովքեր պնդում են, որ հանրապետականները չպետք է քննադատեն Փաշինյանին, քանի որ դրա արդյունքում բարձրանում է Նիկոլի ռեյտինգտ: Ի տարբերություն ձեզ` ՀՀԿ-ն չի ցանկանում, որ որևէ մեկը տապալվի, առավել ևս մեր երկրի կառավարությունը: Մենք ցանկանում ենք, որ աշխատեն, չսխալվեն, մեր քննադատությունը բովանդակային է, գաղափարական և օգտակար իրենց համար:

Այս իմաստով ՀՀԿ-ն կա և մնում է իրական ընդիմություն օրվա իշխանություններին՝ ուզեք, թե  չուզեք: Այն ՀՀԿ-ին լիազորել են բազմահազարավոր  քաղաքացիներ, որի թիվը օր օրի մեծանում է, իսկ ձեզ քանի՞սն են լիազորել............. մի 50 ֆեյք: Այնպես որ վեր ընգեք տեղներդ և ՀՀԿ-ից հեռու մնացեք»:

 

 

← Վերադառնալ ցուցակին