Լուրեր

«2018թ-ի նոյեմբերի 27-ին Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակային խոստացավ, որ որևէ մեկը իր աշխատանքը չի կորցնելու:Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար». Էդուար

29.07.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2018թ-ի սեպտեմբերին Փաշինյանի ապաշնորհ հեղկոմը, 380 միլիոն դրամով տուգանելով Ալավերդու պղնձաձուլարանին՝ գործարանի 640 աշխատակիցների համար ուղիղ ճանապարհ հարթեց դեպի գործազրկություն։
 
Ես, որպես ԱԺ փոխնախագահ, նամակով անմիջապես դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ գործարանի փակումը։
 
2018թ-ի նոյեմբերի 27-ին Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակային խոստացավ, որ որևէ մեկը իր աշխատանքը չի կորցնելու։
 
Ամիսներն անցնում են, իսկ Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար։
Նրան պետք էին ալավերդցիների քվեն, որը նա ստացավ շուտասելուկային ստի արդյունքում։
 
Հ.Գ.Այսօր հարյուրավոր ալավերդցիներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկ Նիկոլի կախարդական թվացող փայտիկը, կարծես թե սկսել է ի վնաս իրեն աշխատել»։

← Վերադառնալ ցուցակին