Լուրեր

«Քոչարյանի անազատության մեջ մնալը բոլորիս ամոթն է». Էդուարդ Շարմազանով

31.08.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այսօր` Օգոստոսի 31-ին, Արցախի հերոս,Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 65-րդ տարեդարձն է:
 
Քոչարյանը մեր ժողովրդի հաղթանակերի գլխավոր կերտողներից մեկն է: Նրա անազատության մեջ մնալը իմ, ձեր, բոլորիս ամոթն է: Ինչպես ասում էր Սողոմոն իմաստունը` սա էլ կանցնի:
 
Ծնունդդ շնորհավոր,պարոն Քոչարյան: Ազատություն Արցախի հերոսին»:
 
 

← Վերադառնալ ցուցակին