Լուրեր

«Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է, մերձեցման երեկոներն ու կարաբինաներն են». Վահագն Վարագյան

22.09.2019

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ազգային ժողովի պատգամավորը, ով, միջազգային հարթակներում երկիրը ներկայացնելիս, կնոպկա սեղմելու հարցում դժվարություններ է ունենում ու ստիպված մերձեցման երեկոներ կազմակերպում՝ «մեղքը քավելու համար», քաղաքական ընդդիմախոսների հետ բանավիճելիս, պոպուլիզմի արդյունքում՝ ցուցադրում սեփական «նատաշայությունը», խոսում է ազգային արժեքներից ու գնահատական տալիս Արցախի հերոսներին, ովքեր կերտել են անկախությունը, բանակը և արցախյան հաղթանակը, դրան անուն գտնելը դժվար է: Պարզապես երեսպաշտություն անվանելն էլ չի հերիքի։ Լկտիություն է սրա անունը։

Տղե՛րք և ոչ այնքան տղե՛րք, ձերը «քուրմերի» ստրիպտիզն է, մերձեցման երեկոներն ու կարաբինաներն են։ Դուրս մի՛ եկեք ձեր կոմֆորտ զոնայից ու մի մեկնաբանեք ձեր համար անմեկնելի հարցերը»: 

← Վերադառնալ ցուցակին