Լուրեր

«ԵԽԽՎ նստաշրջանին իր ելույթում արդեն 1.5 տարի Հայաստանի անունից հանդես եկող անձը ընդհանրապես չի խոսել Հայոց ցեղասպանության մասին». Արմեն Աշոտյան

29.09.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մինչ ԱՄՆ Կոնգրեսում երեկ քննարկվում էին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հատուցման հարցերը, ուզում եմ հիշեցնել, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Նիկոլ Փաշինյանն իր ելույթում միտումնավոր չի անդրադարձել այդ հարցերին։
 
Հուսամ, հիշում եք, որ ԵԽԽՎ նստաշրջանին իր ելույթում արդեն 1.5 տարի Հայաստանի անունից հանդես եկող անձը ընդհանրապես չի խոսել Հայոց ցեղասպանության մասին։
 
Ահա սա է այսօր պետության անունից վարվող արտաքին քաղաքականության եւ իրական ազգային օրակարգի միջեւ օրեցօր խորացող անդունդի դրսեւորումներից մեկը»։

← Վերադառնալ ցուցակին