Լուրեր

«Պետք չէ Արցախի հերոսներին համեմատել Նիկոլի հետ». Գեղամ Պետրոսյանը՝ Արթուր Ղազինյանին

07.10.2019

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ անգամ անդրադարձել եմ սույն պարոնի արտահայտած մտքերին, այսօր ևս ստիպված եմ արձագանքելու։

Պետք չէ Արցախի հերոսներին համեմատել Նիկոլի հետ, վստահ եմ` հասկանում եք ու գիտեք տարբերությունները, և ամենակարևորը` Ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել ասել Սերժ և Ռոբերտ, կարծում եմ` այս տարրական քաղաքագիտական և էթիկական նորմերը նորելուկ քաղաքական ուժին պետք կգա ապագայում։

Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին անունով դիմելով` ձեր քաղաքական կշիռը չի ավելանում»: 

← Վերադառնալ ցուցակին