Լուրեր

«Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

22.10.2019

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով։

 
Հրայր Թովմասյանի վրա իշխանական հարձակման նոր արարը ազդարարվեց առավոտյան Նիկոլի մամլո խոսնակի բերանով «Գագիկ Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ» հիմար ու շինծու վարկածով։
 
Իսկ արդեն երեկոյան Բաբայանին այս նոր ապուշության շրջանակներում բռնում են։
 
Սրանց լպիրշության հետ կարա մրցի մեկ էլ սրանց անբարոյականությունը։
 
Սա էլ չի օգնի ձեզ։ Հրայրը իր խրամատում է մնալու, ինչքան էլ ձեզ հպատակ քարոզչամեքենայով վնգստաք»։

← Վերադառնալ ցուցակին