Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ակաների մասնակցությամբ անցկացվել է «Համայնքը մենք ենք» ծրագիրը

22.10.2019

 Հոկտեմբերի 21-22-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Համայնքը մենք ենք» անվանումը կրող ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ-ում գործող իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների երիտասարդ քաղաքական գործիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ տարբեր հասարակական կազմակերպություններից:

 
Երկօրյա դասընթացին դասախոսություններով են հանդես եկել Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը, “CIVIC” Միջազգային կրթության ինստիտուտի գործադիր տնօրեն Դր.Ալեքսանդր Բուրկան և նույն ինստիտուտի փորձագետ Անի Օհանյանը: Ծրագրի ընթացքում կատարված անհատական և խմբային աշխատանքներից բացի մասնակիցները  բանախոսների հետ քննարկել են երիտասարդության շրջանում հանդուրժողականությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև հասարակության մեջ ժողովրդավարական արժեքներն ու դրա ընկալումները, մասնավորապես` «Ժողովրդավարական ոգի» հասկացությունը: 
 
 
«Ստեղծեցինք պայմանական կուսակցություններ, մշակեցինք ծրագրեր և կազմեցինք կոալիցիաներ, որոնց ընթացքում տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին կարողացանք մի շարք խնդիրների և հարցերի շուրջ փոխըմբռնման և փոխզիջման ճանապարհով գալ ընդհանուր համաձայնության»,-նշում է ՀՀԿ ԵԿ անդամ Վահագն Ղահրամանյանը: 
 
Ծրագրի մյուս մասնակից ՀՀԿ ԵԿ անդամ Հովիկ Պետրոսյանի խոսքով այս դասընթացը շատ լավ հնարավորություն էր երիտասարդ քաղաքական գործիչների համար իրար հետ ծանոթանալու և շփվելու համար, ինչպես նաև այն մեծ փորձ էր միմյանց հետ համագործակցելու տեսանկյունից, իրարից խիստ տարբերվող մոտեցումներ ունենալով հանդերձ:
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին