Լուրեր

Սովորաբար հերոս քաջերն են դառնում, դժբախտաբար այսօր հերոս են հռչակվել «ցռան վերգոները». Շարմազանով

04.11.2019

 «Աշխարհ կանգնի, իջնող կա

 
«Հեղափոխական Հայաստանի» «ցռան վերգոները» վախկոտության մեջ մեղադրում են թուրքին հաղթած, Արցախն ազատագրած, թշնամու հրետանու հարվածներից անգամ սեփական երեխաներին չփախցրած Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարին:
 
Սովորաբար հերոս քաջերն են դառնում, դժբախտաբար այսօր հերոս են հռչակվել «ցռան վերգոները»:
 
Չենք զարմանում, երբ դասալիքը հերոսների դատավորն է:
 
Սա էլ կանցնի»:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել  է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
 
Հիշեցնենք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, թե Սերժ Սարգսյանի ելույթը վախկոտ մարդու ելույթ էր:

← Վերադառնալ ցուցակին