Լուրեր

«… որ ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից». Էդուարդ Շարմազանով

05.11.2019

 Ինչու՞ է անհրաժեշտ բուհերում հայոց պատմության պարտադիր դասավանդումը։

 
Թեկուզ նրա համար, որ Հայաստանի ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից …
 
Հ.Գ. Դպրոցում հայ եկեղեցու պատմության, իսկ բուհերում՝ հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը պետք է լինի պարտադիր։
 
#ՀայկըհաղթելուէԲելին
 
Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ակնարկելով սեպտեմբերի 2-ին վարչապետի գրառումը,
 
«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»: Սրան Շարմազանովն արձագանքել էր.
 
«Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին:
1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում ընդունվում է որոշում` «ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով ադրբեջանական ԽՍՀ և հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդների առջև միջնորդելու մասին»:

← Վերադառնալ ցուցակին