Լուրեր

Դատարկ ճամպրուկներ ԱԳՆ-ին՝ ՀՀԿ երիտասարդներից: Մնացականյանը շատ շուտով գնացականյան կդառնա

11.11.2019

ՀՀԿ երիտթևի անդամները այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԳՆ-ի մոտ: Նրանք մի շարք հարցադրումներ ուղղեցին ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանին: Երիտթևի ներկայացուցիչները իրենց հետ բերել են դատարկ ճամպրուկ ի պատասխան ԱԳՆ նախարարի այն հայտարարությանը, թ որ նախկին իշխանությիգնները «լիքը» ճամպրուկներ են տարել Բաղրամյան 26:

Վերջիններս հայտարարեցին, թե Զոհրաբ Մնացաանյանը շուտով կդառնա գնացականյան եւ որ նախարարը փոխարենը զբաղվի Արցախի հարցի հիմնախնդիրների լուծմամբ՝ բարձր հարթակներից կեղծ հայտարարուլթյուններ է անում եւ ժամանակին պրոֆեսիոնալ դիվանագետից վերածվել է շարքային պրոպագանդիստի, որն ընդամենը ռեժիմին է ծառայում:

«Մենք կոչ ենք անում իրենց աշխատել ի նպաստ Հայաստանի, այլ ոչ թե շատ արագ մսխել ձեռքբերումները, ընդ որում, շատ արագ: Իշխանությունը, ի վերջո, պետք է բացահայտի, թե ինչ է բանակցում լիֆտերում,-ասաց ՀՀԿ երիտկազնակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ հավելելով,-Գնացականյանը ոչ թե կոմերիտմիության նախագահ է, այլ երկրի ԱԳՆ ղեկավար:

 

ԱԳ նախարարը պետք է պաշտպանի երկրի շահերը, այլ ոչ թե լեգիտիմացնի ռեժիմի ստերին: ԱԳ նախարարը ներքաշվել է պրոպագանդիստական կեղտոտ խաղերի մեջ»,-ասել է ՀՀԿ երիտթեւի նախագահ Հայկ Մամիջանյանը:

henaran.am

 

← Վերադառնալ ցուցակին