Լուրեր

«...վերցնում ես ինչ որ չես դրել ու հնձում ես, ուր որ չես սերմանել». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

18.11.2019

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ազնվորեն պիտի ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի ՖԲ ում Նոր Կտակարանից արված հրապարակումը լավն էր, իմաստով և մեր օրերի համար դիպուկ։
 
Ափսոս, որ այն բոլորովին չի համապատասխանում այսօրվա քաղաքական իշխանության գործողություններին, և եթե նույնիսկ երրորդ ծառայի պես գոնե եղածը կարողանան պահել, էլի շնորհակալ ենք լինելու։
 
Հարգելի վարչապետ, քո այսօրվա իշխանավորներդ առակիդ երրորդ ծառային կնմանին, որովհետև տկար են, իսկ դուք էլ «...վերցնում ես ինչ որ չես դրել ու հնձում ես, ուր որ չես սերմանել» »:

← Վերադառնալ ցուցակին