Լուրեր

«Նիկոլի միֆերը ջարդվում են». Էդուարդ Շարմազանով

19.11.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի միֆերը ջարդվում են

 
Փաշինյանը մեծ հաջողությամբ քանդում է իր իսկ կողմից ստեղծած «աննախադեպ» միֆերը:
 
•Բյուջեն այդպես էլ 800 միլիոն դոլարով չավելացավ, ինչպես ինքն էր խոստանում:
 
•Սաշիկի 50/50-ից Նիկոլն այլևս չի խոսում, քանի որ այն պարզապես սուտ էր:
 
•Ներդրումային բում այդպես էլ չեղավ:
 
•Խոստացված «աննախադեպ» ներգաղթը այդպես էլ տեղի չունեցավ:
 
•Մարտի 1-ը այդպես էլ չբացահայտվեց, մանավանդ 10 զոհերի սպանության մասով:
 
•Արցախն այդպես էլ բանակցությունների լիարժեք կողմ չդարձավ:
 
•Պարզվեց՝ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն Նիկոլը լավ էլ հավանում է:
 
•Ապրիլյան քննիչ հանձնաժողովը փուչիկ է:
 
Փոխարենն ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին ու պաշտպանում «սեռափոխված հերոսին» »:

← Վերադառնալ ցուցակին