Լուրեր

«Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը». Էդուարդ Շարմազանով

23.12.2019

 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջու գրել է.

«Մի փորձեք ձեր անգրագետ կարծիքը փաթաթել հանրությանը

 
Վերջերս վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում մի հոդված հրապարակվեց, որտեղ փորձ է արվում հակադարձել իմ այն հայտարարությանը, թե Հանրապետականի իշխանության շրջանում Ալիևը ինքն էր պնդում,թե իրեն ճնշում են՝ճանաչել Արցախի անկախությունը, իսկ Փաշինյանի իշխանության շրջանում նույն Ալիևին կիրթ և նորմալ են համարում:
 
Վերահաստատում եմ դիրքորոշումս. այո, Ալիևը ինքն էր հայտարարել իր վրա ճնշում լինելու մասին, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը:
Ավելին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ մեկ այլ առիթով հրապարակավ նշել է, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է տարածքներ վերադարձնելուց:
Իսկ ի՞նչ է տեղի ունենում Փաշինյանի օրոք:
 
Նույն հոդվածում, միգուցե հենց Փաշինյանի կողմից փորձ է արվում հակադարձել ինձ, թե Արցախը Հայաստան է և վերջ, ՀՀ վարչապետի արտահայտությունը սխալ չէ:
Նման պնդումը ուղղակի զարմանալի ու տարօրինակ է:
Այդ հայտարարությունից Հայաստանը և Արցախը որևէ դրական արդյունք չստացան: Մերը դիրքերը բանակցություններում թուլացան,որը ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խիստ քննադատությամբ:
Թող Փաշինյանն ասի՝ որն է դրա դրականը:
 
Եթե Փաշինյանն ու նրան սպասարկող քարոզչամեքենան տեղյակ չեն, տեղեկացնեմ, որ բանակցությունների և հակամարտության կողմ լինելը տարբեր բաներ են:
Հայաստանը բանակցային կողմ է, բայց ոչ երբեք կոնֆլիկտի:
Ու մի փորձեք ձեր անգրագետ գնահատականները փաթաթել հանրության պարանոցին:
 
Հ.Գ.
Իսկ երբ ՀՀ վարչապետն ասում է, թե խնդրի լուծումը ընդունելի պետք է լինի նաև Ադրբեջանի հասարակության համար, ի՞նչ նկատի ունի, ո՞րն է փոխզիջումը,ո՞րն է խնդրի լուծման նիկոլական տարբերակը:
Մինչ 2020-ի մեկնարկը լավ կլիներ այդ հարցերի պատասխանները ՀՅ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունից:
 
Հ.Հ.Գ.
Տարին ավարտվում է, բայց օտարերկրյա գործակալներից լուր չկա:
Լավ չի պարոն Վարչապետ, հեչ լավ չի»:

← Վերադառնալ ցուցակին