Լուրեր

«Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին». Արմեն Աշոտյան

15.01.2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացման և կյանքին սպառնացող բարդությունների լուրերի ֆոնին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ «վարչապետը կատարյալ առողջ է եւ չունի առողջական որեւէ խնդիր»:

Իհարկե, առողջություն պետք է մաղթել բոլորին, բայց մի քիչ տակտ ունեցեք գոնե այս պահին:

Քիչ է մնում գրեք. դահիճը առողջ է, զոհը՝ վերակենդանացման բաժանմունքում…

Առողջություն և ուժ գեներալին»:

← Վերադառնալ ցուցակին