Լուրեր

«Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել»

21.01.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

 
Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:
 
Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:

← Վերադառնալ ցուցակին