Լուրեր

«Երեկոյան, ինքներդ Ձեր հետ «լայվ» մտեք ու «զրուցեք վարչապետի հետ» ». Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

27.01.2020

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Իսկ հիմա ավելի լուրջ...
 
Գիտեմ, որ կարդալու եք, պարոն Փաշինյան, ինչպես և ամեն օր կարդում եք:
 
Ընդամենը մեկ ու կես տարում Ձեզ հաջոզվեց հասնել նրան, որ Ձեզ ցանցում ՈՉ ՄԵԿ չպաշտպանի` ոչ առաջին Նախագահի աջակիցները, ոչ սորոսականները, ոչ փողոց փակածները, ոչ Բաբաջանյանը, ոչ լուսավորենք...
 
Դե Ձեր թիմակիցներն էլ լռում են, որովհետև դե ինչ ասեն:
Մեկ ու կես տարի առաջ Դուք հայկական ֆեյսի տիրակալն էիք, իսկ հիմա` մեմի շարքային հերոս:
 
Ու էլ Սերժ Սարգսյանի դեմ շինծու գործերն էլ չեն օգնի, մոնտաժած նյութերն էլ, Ձեր ընտանեկան reality show-ն էլ:
 
Պոպուլիզմի զինանոցում մի շոու է մնացել` լավ կլինի չօգտագործեք:
 
Դուք հաստատ ответка կտաք մեկին կբռնեք, մի կինո կսարքեք, բայց էտ ամենից հետո երեկոյան, ինքներդ Ձեր հետ «լայվ» մտեք ու «զրուցեք վարչապետի հետ». բա էս ո՞նց սենց եղավ»:

← Վերադառնալ ցուցակին