Լուրեր

«Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ...». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

01.02.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«Պարոն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ, ձյան առատության և հնարավոր բերքատվության մասին խոսելու փոխարեն, նախ և առաջ ասա, թե այդ ի՞նչ եք բանակցում Ադրբեջանի հետ։
 
Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը։
 
Ի վերջո,ո՞րն է քո մոտեցումն ու կետը Արցախյան հարցում։
 
Թե չէ ձյուն է գալիս փաթիլ, փաթիլ...
 
Հ.Գ.Հարցերիս պատասխանելուց հետո չմոռանաս ընթերցել ԵխԽվ համազեկուցողների հայտարարությունը,բայց ոչ քո պատգամավորներից մեկի թարգմանությամբ»։

← Վերադառնալ ցուցակին