Լուրեր

«Ծանր մի տարեք՝ 40 օրը վաղուց անցել է, բոլորի աչքերը հերթով բացվում են. Թուլացեք՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում է». Արմեն Աշոտյան

05.02.2020

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այո, ձեր ապօրինությունների, լկտիությունների, միջազգային նորմերի խախտման, ոստիկանական բեսպրեդելի, ժողովրդավարության ոտնահարումների եւ տգիտության մասին իմանում են նաեւ մեր միջազգային գործընկերները։ Քանի օր է, անհանգիստ եք, լարվում եք, անքնություն ունեք եւ սկոլիոզ։

Ծանր մի տարեք՝ 40 օրը վաղուց անցել է։ Բոլորի աչքերը հերթով բացվում են։ Թուլացեք՝ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Կհանդիպենք Հայաստանում»։

← Վերադառնալ ցուցակին