Լուրեր

«Կլինի՞, ձեր իրավական և ինտելեկտուալ մերկությունն Արարատի մարզում բուծվող կոկորդիլոսների կաշվով փակեք գոնե». Արմեն Աշոտյան

06.02.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Աշխարհին իր քարանձավից (իր իսկ խոսքերն են) նայող մարդը զեկուցում է Սահմանադրական փոփոխությունների մասին հակասահմանադրական նախագիծը:
 
Կլինի՞, մնաք ձեր քարանձավներում ու մեր պետության հետ գործ չունենաք:
 
Կլինի՞, ձեր ֆանտազիաները մարմնավորեք քարանձավի պատերի վրա ծառի ճյուղով մամոնտների որսի պատկերներ քերելով:
 
Կլինի՞, ձեր իրավական և ինտելեկտուալ մերկությունն Արարատի մարզում բուծվող կոկորդիլոսների կաշվով փակեք գոնե:
 
#երկիր_քարանձավ
#սնեժնի_յետի»: 

← Վերադառնալ ցուցակին