Լուրեր

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչները մասնակցել են NDI-ի քաղաքական դպրոցի դասընթացին

15.02.2020

Օրերս Դիլիջանում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է «Երիտասարդ առաջնորդների ռազմավարության դպրոցի»դասընթաց, որը կազմակերպել էր Ազգային Ժողովրդավարական ինստիտուտը (National Democratic Institute): Ծրագրին մասնակցել են նաև երիտասարդներ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերից:
 
 
Երիտասարդների հետ իր փորձով է կիսվել քաղաքական գործիչ, քաղաքական քարոզարշավների մարտավարության մասնագետ Դեյվիդ Հանթերը:Դասընթացի մասնակիցները ծանոթացել եննաև ուղերձների և հանրային խոսքի մշակման առանձնահատկություններին,հաղորդակցման գործիքակազմին, ռազմավարության և թիրախավորման հմտություններին: 
 
 
Դասընթացի ընթացքում երիտասարդ քաղաքական գործիչները ծանոթացել են նաև քարոզարշավի փուլերին, այնուհետև պայմանական կազմակերպված ընտրությունների և սիմուլյացիոն թիմային աշխատանքների միջոցով գործնականումփորձարկել են իրենց գիտելիքները:
 
 
 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 

← Վերադառնալ ցուցակին