Լուրեր

«Պառակտված հասարակության մոդելի ներմուծումը բանակ». Մարգարիտ Եսայան

15.02.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բանակում սպանությունների եւ ինքնասպանությունների վտանգավոր ահագնացող թիվը, պառակտված հասարակության մոդելի ներմուծումը բանակ, «տարածքների» աղավաղված թեման, ինքնորոշման իրավունքի ուրացումը, իքս կայքում զինվորների մահվան մասին զզվելի հոդվածները, «տրուսիկ-մայկա» մակարդակը , կասկածելի հանրաքվեասիրությունը, «ղարաբաղի ադրբեջանական համայնք» հորինվածքը, թարմացված «տղա եք, պահեք»-ը, գառների լռությունը․․․
 
Չեմ կարծում թե սրանք իրարից անկախ թեմաներ են, լրջանալու պահը․․․
 
Չստացվի, որ մեզ հիմարացնեն հերթական անգամ եւ մենք ազգովի տանուլ տանք գլխավորում․․․»:
 
 

← Վերադառնալ ցուցակին