Լուրեր

«Ամբողջը տանուլ եք տալիս, գոնե սա հասցրեք անել». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

27.02.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Հենց հիմա Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի մամլո ասուլիսն է:
 
ՖԲ պատիս տակ քնող իշխանական ՊՈԱԿ-ի պատասխանատուներ, արագ հասկացեք, ով կա հայ լրագրողներից դահլիճում, խնդրեք թող հարց ուղղեն տիկին Զախարովային, կապված ռուսական մամուլում վերջին օրերին տեղ գտած ադրբեջանական պրոպագանդայի զարհուրելի արտանետվածքի հետ (lenta.ru, ng.ru, gazeta.ru) Սումգաիթի և Խոջալուի մասին:
 
Ամբողջը տանուլ եք տալիս, գոնե սա հասցրեք անել»:

← Վերադառնալ ցուցակին