Լուրեր

«Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի». Էդուարդ Շարմազանով

22.03.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը փորձում է պայքարել խուճապ տարածողների դեմ: Ինչ խոսք խուճապ տարածելը լավ բան չէ, բայց խուճապ տարածելու դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը վարակի տարածման դեմ պայքարելն է:

Պայքարենք կորոնավիրուսի տարածման դեմ և հավատացեք խուճապի տարածումը ինքնըստինքյան կդադարի:

Համոզված եմ ամեն բան լավ է լինելու:

Առողջ եղեք»:

← Վերադառնալ ցուցակին