Լուրեր

Դատարանը հրաժարվում է քննության առարկա դարձնել Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու որոշման օրինականությունը. Պաշտպանական թիմ

15.04.2020

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը։

Պաշտպանները դեռևս չունեն վերաքննիչ դատարանի որոշումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից։

«Սակայն, նիստի ընթացքում բարձրացված հարցերից մեզ համար պարզ է դարձավ, որ դատարանը հրաժարվում է ընդհանրապես քննության առարկա դարձնել վարույթ իրականացնող մարմնի՝ խափանման միջոց կիրառելու որոշման օրինականության ու հիմնավորվածության հարցը, այն տրամաբանությամբ, որ այդ որոշման օրինակությունը քննելն այս փուլում դուրս է դատական վերահսկողության սահմաններից», - ասացին պաշտպանական թիմից։

 Նաև պարզաբանեցին՝ այսինքն, դատարանն ընդհանրապես հրաժարվում է այդ որոշման օրինականությունը քննելուց և ասում է՝ դա իր լիազորությունների սահմաններից այս պահին դուրս է և այլ փուլում է քննվելու։

Պաշտպանական թիմի կարծիքով՝ դատարանի որոշման մեջ նշված է լինելու, որ պաշտպանների բողոքը մերժված է լինելու վերանշյալ հիմքով, այլ ոչ թե դատարանն է քննել բողոքը, և գտել, որ այն մերժելու հիմքեր չկան։

 «Ո՛չ։ Դատարանը քննության առարկա չի դարձրել բողոքում ներկայացված հիմքերը և մեր ներկայացրած փաստարկները։ Նիստի ընթացքում դատավորի հետ շփման ընթացքում այդ տպավորությունը ստացանք», - ասացին պաշտպանական թիմից։

Պաշտպանական թիմից նշեցին, որ դատարանի որոշումն ունենալուց հետո ավելի մանրամասն կարծիք կարող են հայտնել հարցի վերաբերյալ։

aysor.am

← Վերադառնալ ցուցակին