Լուրեր

«Այսօր Սարդարապատի հերոսամարտի 102-րդ տարելիցն է». Արտակ Զաքարյան

26.05.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Սարդարապատի հերոսամարտի 102-րդ տարելիցն է։ Ասել է, թե՝ հերթական վերածննդյան օր։ Որքան դառնություններ ու դժվարություններ է տեսել մեր ժողովուրդն իր պատմության քառուղիներում, և որքան հեշտությամբ է մոռացել դրանց դասերը։

Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդավոր օրվա առթիվ։ Տա Աստված մեզ բոլորիս խելք ու բանականություն, որ նոր Սարդարապատների կարիք չունենանք»:

← Վերադառնալ ցուցակին