Լուրեր

«Երեկ Վորոնեժում բռնագրավված նոր կոնտրաբանդան վկա». Արմեն Աշոտյան

06.06.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմքայլականնների լալահառաչ գրառումներն ու հարցազրույցները որ նայում եմ, թե ինչպես են իրենք իբր պայքարում կորոնավիրուսի դեմ, իմ լացն էլ է գալիս: Սրանց լկտիությունը, սրիկայությունը ու անբարոյականությունը չափ ու սահման չեն ճանաչում:

Սրանց կարճ խելքով բոլորն իրենց նման տհաս են և մտաթերի: Չէ, տղերք, դուք կորոնավիրուսի դեմ չեք պայքարում, դուք ձեր իշխանության համար եք պայքարում, ձեր միլիոնների, ապօրինի բիզնեսների, երկու տարում ձեր դիզած ունեցվածքի, ժողովրդի հաշվին ձեր ցոփ ու շվայտ կյանքի համար եք պայքարում:

Պարզվում է, անգամ այս օրերին էլի չեք թարգել մոլագար ու չտես կերպով հարստանալու ձեր հիվանդագին բնավորությունը:

Երեկ Վորոնեժում բռնագրավված  նոր կոնտրաբանդան վկա:

Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում»:

← Վերադառնալ ցուցակին