Լուրեր

«Իրենց բարձրախոսներով, արդեն կազմակերպում են հրաժարականի հանրային աջակցությունը». Արտակ Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

13.06.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մինչ ընդդիմադիր ուժերը մտածում են թե ե՞րբ և ինչպե՞ս պետք է լինի Փաշինյանի կառավարության հրաժարականը՝ ԱԻՆ-ի և ոստիկանության մեքենաները, իրենց բարձրախոսներով, արդեն կազմակերպում են հրաժարականի հանրային աջակցությունը։ Դժվար չէ տեսնել, թե ինչպես են արձագանքում քաղաքացիները Փաշինյանի՝ միտինգային ձայնագրությամբ արված համավարակային կոչերին։ Ողբա՛մ զքեզ հայ ժողովուրդ, զի այսպիսինն են համավարակի դեմ պայքարող քո կառավարության պատկերացումները։
 
Խաբե՜լ, խաբե՛լ մինչև վերջ։
Ցույց տալ իբրև գործ են անում, մարդկանց աչքերին թոզ են փչում»։

← Վերադառնալ ցուցակին