Լուրեր

«Սրա դեմն առնելու փոխարեն Նիկոլը զբաղված է սոցիալական ցանցերում լայքեր հավաքելով». Շարմազանով

09.07.2020

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Մեկ oրում 526 վարակակիր և 20 մահ:

Սա աղետ է : Սրա դեմն առնելու փոխարեն Նիկոլը զբաղված է սոցիալական ցանցերում լայքեր հավաքելով, թե` տեսեք-տեսեք քաղաքներից մեկում 38 շենքի տանիք է վերանորոգվելու:

Սա ցինիզմ չէ, սա քաղաքական անմեղսունակության ու մեծամտության դրսևորում է:

Հ.Գ.Դժբախտություն է, երբ ժողովրդի առաջնորդն ավելի փառասեր է, քան իմաստուն։

Գարեգին Նժդեհ»:

← Վերադառնալ ցուցակին