Լուրեր

«Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ». Արմեն Աշոտյանը՝ իշխանությանը

12.07.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Ազգային երգ ու պար» առարկան էլ են հանում դպրոցից նոր հանրակրթական պետական չափորոշիչով։ Այն լավագույն դեպքում պարտադիրից դառնալու է կամ ընտրական։
 
2015-ից սկսած դեռ իմ օրոք ու նվիրյալների հետեւողական աշխատանքով ազգային ինքնության եւ մշակութային ժառանգության պահպանման ուղղված այս նախաձեռնությունը շատ լուրջ թափ էր ստացել եւ տեսանելի արդյունքներ տվել։
 
Հիմա տանելու են էլի մի տեղ կիսատ-պռատ, խիստ աղճատված ու կրճատված խցկեն, իրենց նորալեզվով ասած՝ ինտեգրեն։
 
Սրանք ամեն ազգայինից ընկնում են ցնցումների, կոնվուլսիաների, դողէրոցքի մեջ։
 
Բա որ ասում եմ, սա ինքնության դեմ դիվերսիա է»։

← Վերադառնալ ցուցակին